«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների վկայությամբ՝ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբների ծախսերի մի մասը դրված է գործարարների վրա: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ բենզինի եւ դիզվառելիքի ներկրմամբ զբաղվող օլիգարխների` Ֆլեշ Բարսեղի` Բարսեղ Բեգլարյանի, Միկա Բաղդասարովի` Միխայիլ Բաղդասարովի եւ այլոց վրա «պլան է դրված»` Ս. Սարգսյանի նախընտրական շտաբներին ապահովել բենզինի եւ դիզվառելիքի կտրոններով, որպեսզի մեքենաներն այդ ընկերությունների հաշվին լիցքավորվեն: Ս. Սարգսյանի նախընտրական շտաբի լրատվության հարցերով պատասխանատու Շուշան Սարդարյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ասաց, թե ինքը նման տեղեկություն չունի:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ