Բաց մաշկ ունեցող անձանց խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից. ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուշադրություն

Օգոստոսի 14-18-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը:

Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:

Հանրապետության տարածքում օգոստոսի 14-18-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային 2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն 17-18-ին կնվազի 1-2 աստիճանով:

Երևանում օգոստոսի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս