«Այրարատ» կինոթատրոնի դիմաց ծառայություն իրականացնելիս ոստիկանության Երևան քաղաքի վաչության ՊՊԾ գնդի ծառայողներին է մոտեցել 1993 թ. ծնված Ալինա Հ.-ն և հայտնել, որ մի տղամարդ նշված կինոթատրոնի դիմաց փորձել է բացահայտ հափշտակել իր «Սամսունգ Գալաքսի S 3» տեսակի բջջային հեռախոսը:
Ժամը 16.15-ին, նշված տղամարդուն բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ պարզվել է, որ նա 1960 թ. ծնված Գագիկ Ս.-ն է:
Կատարվում է հետաքննություն: