Հունվարի 28-ը տոնական էր ոչ բոլորի համար. լրագրող Ծովինար Նազարյանն ի վիճակի չէր տոնելու հայոց բանակի 21-րդ տարեդարձը, քանի որ դեռ նախորդ տարի իր եղբայրը՝ Արտակ Նազարյանը, զոհվեց նույն բանակում ծառայելիս եւ զոհվեց ոչ ադրբեջանցու գնդակից: Երեկ Օպերայի եւ բալետի պետական թատրոնի շենքի մոտ Ծովինար Նազարյանը եւ «Բանակն իրականում» նախաձեռնության անդամները մոտ 500 թռուցիկներ բաժանեցին բանակի օրվան նվիրված տոնական համերգից դուրս եկող բարձրաստիճան պաշտոնյաներին, զինվորականներին: Թռուցիկների բովանդակությունը ներկայացնում է մեդալի հակառակ կողմը՝ բանակում տեղի ունեցող ապօրինությունները, վայրագությունները, մարդու իրավունքների ոտնահարումը, ոչ կանոնադրային փոխհարաբերությունները, որոնք նույնպես, ըստ ակցիայի նախաձեռնողների, չի կարելի անտեսել:
ՄԵԴԱԼԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ