ԴԱՀԿ աշխատակիցը Ժողովուրդ օրաթերթի խմբագրությունում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեռեւս հունվարի 29-ին “Ժողովուրդ” օրաթերթը հայտարարություն էր տարածել դատարանի կողմից գործարար Խաչիկ Խաչատրյանի հայցի հիման վրա օրաթերթի՝ 3 մլն արժողությամբ գույքի վրա արգելանք դնելու կապակցությամբ իր կողմից կազմակերպվող բողոքի երթի մասին, որում նշել էր, որ ԴԱՀԿ աշխատակիցները ամեն պահի կարող են մտնել “Ժողովուրդ” թերթի խմբագրություն: Հայտարարության այս մասը հակադարձման էր արժանացել մեր որոշ գործընկերների եւ ՀՀ Դատական դեպարտամենտի  կողմից: Մեզ փորձում էին հավաստիացնել, թե մեր մտահոգություններն անհիմն  են, ավելին տարբեր գերատեսչական հաղորդագրություններ էին տարածվում՝ պնդելով, թե “”Ժողովուրդ” թերթի գործունեությունը խոչընդոտելու մասին կարծիքն անհիմն է”: Մինչդեռ փետրվարի 1-ին, ժամը 16:00-ի սահմաններում “Ժողովուրդ” օրաթերթի խմբագրություն է այցելել ԴԱՀԿ-ի Կենտրոն բաժնի ներկայացուցիչ Գագիկ Սախոյանը եւ կազմել արձանագրություն՝ օրաթերթի տնօրինության տակ գտնվող գույքի վերաբերյալ: Սա նշանակում է, որ եթե “Ժողովուրդ” օրաթերթը պարտվի դատարանում, հաշվառված գույքը կհանվի աճուրդի, որպեսզի վճարեն Խաչիկ Խաչատրյանի արժանապատվության 3 միլիոնը:
Ի դեպ այսօր “Ժողովուրդ” օրաթերթի ծննդյան տարեդարձն է: Մենք դառնում են 2 տարեկան:
“Ժողովուրդ” օրաթերթի խմբագրություն




Լրահոս