Նախագահի թեկնածուներն իրենց նախընտրական ծրագրերում չեն անդրադարձել 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտմանը, այնինչ նախկինում նախագահի ընդդիմադիր թեկնածուները՝ 2003-ին Ստեփան Դեմիրճյանը, 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը, խոստացել էին ընտրվելու դեպքում անդրադառնալ այդ ոճրագործության լիարժեք բացահայտմանը: Բացի «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանից, մյուս թեկնածուները չեն անդրադարձել նաեւ 2008թ. մարտի 1-ի ոճրագործության բացահայտմանը: Ու եթե 1999թ. հոկտեմբերի 27-ին ազգային անվտանգության նախարարի, իսկ 2008թ. մարտի 1-ին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի լռությունը հասկանալի է, ապա հատկապես ընդդիմադիր թեկնածուների դեպքում սա տարակուսանքի տեղիք է տալիս, մանավանդ որ ե՛ւ հոկտեմբերի 27-ի, ե՛ւ մարտի 1-ի էջերը շարունակվում են մնալ բաց:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ