ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ԽՈՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի քարոզարշավի ժամանակ: Վերջինս Նոյեմբերյանում մարդկանց հետ հանդիպմանն ամեն կերպ խուսափել է պատասխանել ներկաների հնչեցրած հարցերին: Երբ տեղի դպրոցի փոխտնօրենը փորձել է Ս. Սարգսյանից պարզել, թե, ի վերջո, երբ են բարեհաճելու դպրոցը վերանորոգել, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը սկսել է հետեւից հուշել, որ շատ կարճ ձեւակերպի հարցն ու արագ ավարտի: Նման հոգեբանական ճնշման արդյունքում էլ փոխտնօրենը «կմկմացել» է ու մի կերպ ձեւակերպելով հարցը՝ արագ նստել: Ս. Սարգսյանն էլ ստիպված խոստացել է, որ ամեն ինչ կանեն հարցը լուծելու համար:




Լրահոս