Ի՞նչ է պատմել «Էյր Արմենիա»ի տնօրենը ծեծի ենթարկվելու դեպքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով, «Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանի ծեծի գործի հետաքննությունն ավարտվել է: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, այն ոստիկանությունից ուղարկվել է քննչական կոմիտե:

Այսպիսով, կարելի է ենթադրել, որ դեպքին քրեաիրավական գնահատական է տրվել: Իսկ հնչեցրել է արդյոք ավիաընկերության տնօրենը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի անունը, դեռևս հայտնի չէ:

Armlur.am-ին ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի լրատվության բաժիններից չհաստատեցին տեղեկությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արսեն Ավետիսյանը հրաժարվում  էր անուններ տալ, իսկ այսօր տեղի է ունեցել նրա հարցաքննությունը:




Լրահոս