«Ես կողմ եմ Հայաստանում աղջիկների զինծառայությանը»:
Եթե պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը կողմ է աղջիկների զինծառայությանը, ապա, բնականաբար, առաջինն ինքը պետք է պատրաստ լինի հայրենիքի առջեւ իր սրբազան պարտքը կատարելու: Հիմա փորձենք պատկերացնել Արփինե Հովհաննիսյանին զինվորական համազգեստով, ինքնաձիգը ձեռքին, սաղավարտը գլխին, իսկ դեմքը՝ ներկած, ինչպես, օրինակ, հանրահայտ «Ռեմբո» կամ «Կոմանդոս» ֆիլմերի գլխավոր հերոսներինը: Կարծում ենք՝ կսազի, եւ Ա. Հովհաննիսյանից բավական գեղեցիկ զինվոր կստացվի: Բայց պատգամավորը կարող է ունենալ մի խնդիր՝ զորամասում կամ սահմանային հենակետում դժվար թե նրա կողքին կանգնած լինի Հովիկ Աբրահամյանը: