ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս մեծ էկրան բարձրացած «Գարեգին Նժդեհ» ֆիլմը շարունակում է մնալ հանրային հետաքրքրության  կիզակետում: Եթե մինչ պրեմիերան քննադատություն էր հնչում՝ կապված ֆիլմի բովանդակության հետ, ապա հիմա էլ քննարկվում է, թե ով է եղել պրեմիերային, քնել է, թե կլանված դիտել ֆիլմը… Մամուլում լուրեր տարածվեցին, թե երգիչ Ֆորշը ֆիլմի ցուցադրության ընթացքում քնել է կինոդահլիճում: Սակայն երգիչը մեզ հավաստիացրեց, որ նման բան չկա. «Հրաշալի ֆիլմ էր, ինձ շատ դուր եկավ: Ողջունում եմ Հրաչ Քեշիշյանին նման անդրադարձի համար: Ուրախ եմ, որ վերջապես նման գործ արվեց: Գնահատելի է նաեւ ֆիլմի դիմահարդարի աշխատանքը»:
Ինչ վերաբերում է ֆիլմի բովանդակությանն ու սցենարին, դիտողներից մի քանիսը պնդում են, որ վատ չի ստացվել, լավ գործ է, արժե դիտել: Մյուս մասն էլ պնդում է, որ երեւելի ֆիլմ չէ, չնայած երեւում է, որ գումար է ծախսվել: Թե որքանով է ֆիլմը հաջողված կամ անհաջող, յուրաքանչյուրը կպարզի միայն այն դիտելուց հետո:
Ֆիլմի գլխավոր դերակատարը՝ Նժդեհին մարմնավորած Արտաշես Ալեքսանյանը, քննադատություններին հումորով է վերաբերում՝ նկատելով, թե հայկական սովորություն է մյուսի աշխատանքը քննադատելը: Ինքն անձամբ գոհ է իր խաղից: Դերասանը նաեւ հավելել է. «Ես չեմ ասում՝ չքննադատեն, դա էլ իրենց գործն է: Եթե չանեն, աշխատավարձ չեն ստանա: Մենք մերը կանենք, իրենք՝ իրենցը»:




Լրահոս