Երգչուհի Իրինա Ալեգրովան անկեղծացել է՝ խոստովանելով, որ այլեւս չի կարող այս ռեժիմով աշխատել: Հիմա երգչուհու համար ծանր շրջան է. վերջերս մահացավ նրա մայրը, բացի այդ, նա ստիպված էր վաճառել Մայամիի իր տունը` նախկին ամուսնուն բանտից դուրս հանելու համար: Այս հարցի շուրջ Ալեգրովան համառորեն հրաժարվում է խոսել՝ նշելով, որ դա միայն իրեն է վերաբերվում: Երգչուհին մեկ անգամ չէ, որ անկեղծացել է, թե ուժերն այլեւս չեն բավարարում իրեն` առույգ աշխատելու համար: Հիշեցնենք, որ անցած տարի նա հայտարարեց բեմից հեռանալու մտադրության մասին եւ հրաժեշտի համերգներով սկսեց իր շրջագայությունները: Իսկ օրեր առաջ ռուսական երգի «իմպերատրիցան» բոլորեց 61-ամյակը:
ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ