ՀՅԴ-ն Սահմանադրության նախագծի վերաբերյալ տեսակետ չի հայտնում, քանի որ նախ պետք է Սերժ Սարգսյանի հետ քննարկի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած ՀՅԴ-ն խոստացել էր նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ իր տեսակետը հայտնել մինչեւ օգոստոսի կեսը, սակայն մինչ օրս ՀՅԴ ղեկավար կազմն այդ փաստաթղթի վերաբերյալ ոչ մի հրապարակային կարծիք չի հայտնել: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ ասաց, որ դեռեւս չեն ներկայացնում իրենց տեսակետը, քանի որ իրենց առաջարկությունները նախ պետք է քննարկեն Սերժ Սարգսյանի հետ: «Մենք ունենք նախագծի վերաբերյալ որոշակի առաջարկություններ, որը ենթադրում ենք առաջիկայում քննարկել հանձնախմբի հետ»,- ասաց Աղվան Վարդանյանը: Դիտարկմանը, թե առաջիկայում ՀՅԴ-ն հանդիպելո՞ւ է Սերժ Սարգսյանի հետ՝ Սահմանադրության նախագիծը քննարկելու համար, նա պատասխանեց. «Չեմ բացառում, հավանական է նաեւ, որ նախագահի հետ քաղաքական կոնսուլտացիաներ լինեն ինչպես մեր, այնպես էլ մյուս քաղաքական ուժերի հետ»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս