Ադրբեջանցի քաղաքական գործիչն «Իսլամական պետության» զինյալներին Ադրբեջան է հրավիրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության ղեկավար Ալի Քերիմլիի եղբայրը` Ինգիլաբ Քերիմովը, ով բնակվում է Ֆրանսիայում, արդարացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողություններն ու ահաբեկիչներին Ադրբեջան հրավիրել, գրում է minval.az կայքը:

Ֆեյսբուք սոցցանցի իր էջում Քերիմովը գրառում է կատարել, որում ասվում է. «ԻՊ-ն ամենևին չի գլխատում մարդկանց, ԻՊ-ը գլխատում է նրանց, ովքեր 5 մանաթի դիմաց գալիս են դատարանի դահլիճ: ԻՊ-ն իրեն կրոնական է անվանում, գլխատում է նրանց, ովքեր զբաղվում են կախարդությամբ: Կարծում եմ` նրանք ճիշտ են վարվում… Եթե դա այդպես է, ապա բարի գալուստ Ադրբեջան, ԻՊ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ իրանական IRNA տեղեկատվական գործակալությունն Ադրբեջանում կամավորների է հավաքագրում` Սիրիայում և Իրաքում ռազմական գործողություններին մասնակցելու համար:




Լրահոս