Արմավիրում կիսահոշոտված դի է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Արմավիրի մարզի Մերձավան գյուղում տղամարդու դի է հայտնաբերվել: Ինչպես հայտնի դարձավ Armlur.am-ին, գյուղի կիսակառույց-բնակելի շենքերից մեկի մոտ ընկած է եղել առանց ձախ ձեռքի տղամարդու դիակ: Պարզվել է, որ այն պատկանում է Ջերմուկ քաղաքի բնակիչ 54-ամյա Կամո Երանոսյանին:

Armlur.am-ի տեղեկություններով, տղամարդը տարբեր հիվանդություններով էր տառապում, իսկ հիմնական բնակությունը հաստատել էր Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Հենց այստեղ էլ՝ գործարաններից մեկում, նա աշխատում էր: Իսկ Մերձավան գյուղում տղամարդը երկար ժամանակ վարձով բնակարան է փնտրել, սակայն չի կարողացել գտնել: Այդուհանդերձ, նա բավականին հաճախ էր այցելում Մերձավան: Նրան տեղի երիտասարդները ժամանակ առ ժամանակ օգնում էին, անհրաժեշտ դեղորայքն էին գնում, ջուր էին տալիս:

Եվ երեկ բնակիչներից մեկը հայտնաբերել է նրա դին՝ կիսահոշոտված վիճակում՝ գյուղի բնակելի շենքերից մեկի մոտ ընկած:

Ի դեպ, ըստ մեզ հասած տեղեկությունների, տղամարդուն վերջին անգամ մի քանի օր առաջ են տեսել, իսկ դին հին է եղել:




Լրահոս