Օգոստոսի 21-ին, ժամը 18.00-ին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 7-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցեն ՀՀ ազզային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատաակիցներ, հյուրեր:
Երիտասարդները հանդես կգան համերգային ծրագրով, որը պատրաստել են ճամբարային օրերի ընթացքում: Ծրագրի մասնակիցներին կողջունեն Աննա Խանչալյանը, Գեղարքունիքի մարզի «Ալաշկերտ» երգի-պարի համույթը:
Նշենք, որ ծրագրի յոթերորդ փուլին մասնակցում էր 107 երիտասարդ 13 երկրից՝ Բելգիայից, Նիդերլանդներից, Իսպանիայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Սիրիայից, Լիբանանից, Քուվեյթից, Իսրայելից, ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից: