Ռուբլու արժեզրկումն առանձնահատուկ ազդեցություն է ունենում հետխորհրդային պետությունների վրա, որոնք սերտ առևտրային կապեր ունեն Ռուսաստանի հետ, գրում է Bloomberg-ը: Այսպես, փորձագետները հնարավոր են համարում հայկական դրամի արժեզրկուրմը:
Հրատարակչությունը նշում է, որ վերջին տարում այս արժույթը 15%-ով արժեզրկվել է, մինչդեռ ռուբլու արժեզրկումը կազմել է 46%:
Իսկ ղազախական թենգեի արժեզրկումը կարող է բացասական անդրադառնալ Տաջիկստանի ու Թուրքմենստանի արժույթների վրա: Կանխատեսվում է, որ թուրքմենական մանաթն առաջիկա կես տարում կարժեզրկվի 20%-ով, իսկ տաջիկական սոմոնին՝ 10-20 %-ով։ Bloomberg-ն ակնկալում է նաև ղրղզական սոմայի արժեզրկումը։
Չի բացառվում նաև Սաուդյան Արաբիայի ռիալի արժեզրկումը: