Փետրվարի 24-ին Լոս Անջելեսում կայանալիք «Օսկար» 85-րդ մրցանակաբաշխությանը կմասնակցի նաեւ հոլիվուդյան դերասանուհի, երգչուհի Բարբարա Սթրեյզանդը: Նշենք, որ Սթրեյզանդը հաճախ մերժում է անգամ ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններին մասնակցելու հրավերները: Սակայն այս անգամ կազմակերպիչները կարողացել են համոզել նրան, իհարկե, պատշաճ հոնորարի եւ գրագետ բանակցությունների միջոցով: Սթրեյզանդի ելույթն «Օսկար»-ի շրջանակներում կլինի երկրորդ անգամ: Նրա առաջին ելույթը եղել է 1977թ.: Հատկանշական է նաեւ, որ Հոլիվուդի սիրելիին ժամանակին շնորհվել է «Օսկար»-ի երկու արձանիկ. 1968թ. նա ճանաչվել է «Լավագույն դերասանուհի» «Ծիծաղելի աղջիկը» երաժշտական կոմեդիայի կանացի գլխավոր դերակատարման համար, իսկ 1976թ. մրցանակի է արժանացել «Աստղի ծնունդը» ֆիլմի «Լավագույն սաունդթրեք»-ի համար:
ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ