Ուղեվորուհու բեռում 7,62 մմ տրամաչափի փամփուշտ են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժնում փետրվարի 5-ին՝ ժամը 15.55-ին, հաղորդում է ստացվել, որ մեկնման սրահում մի քաղաքացու մոտ արգելված ուղեբեռ կա և խնդրում են, որ ոստիկանության ծառայող մոտենա, տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:
 
Պարզվել է, որ օդանավակայանի հատուկ զննման ծառայության աշխատակիցները Երևան-Մոսկվա չվերթի մի ուղևորուհու ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերել են 7,62 մմ տրամաչափի փամփուշտ: Կինը օդանավակայանի հատուկ զննման գոտուց բերման է ենթարկվել ոստիկանություն: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս