Շպռօտը կիսով չափ սափրել է գլուխը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շպռօտի ամերիկյան կենսակերպին BRAVO .am-ն անդրադարձել է նախորդ տարեվերջին: Երգչուհին մեզ հետ զրույցում պատմել էր, որ Միացյալ Նահանգներում ապրում է կատվի` Թոմիի հետ, անձնական կյանքում փոփոխություն չկա, աշխատում է  “Bouvardia” ռեստորանում եւ կարոտում է Երեւանը, մայրիկին ու ընկերներին:
 
Անի Թովմասյանը նաեւ ասել էր, որ Հայաստանում միշտ բեմական կերպարով է եղել` տեղը տեղին, իսկ օվկիանոսից այն կողմ այդ առումով իրեն թուլացած է զգում: Շպռօտի զգացողություններն, ամենայն հավանականությամբ, փոխվել են, բայց մինչ դա կպարզենք, նշենք ակնհայտը. առաջվանը չէ էպոտաժային երգչուհու սանրվածքը:): 
 
Շպռօտը հիմա պլատինե շիկահեր է: Նրա նոր սանրվածքը հեղինակել է վարսահարդար Blonzinka-ն.“Երգչուհի Մայլի Սայրուսի ոճով սափրել ենք գլխի ձախ հատվածը, ինչպես նաեւ վինտաժային “Hollywood style”-ի ալիքներ ստացել: 




Լրահոս