ԵվրԱզԷՍ մտնելու առաջարկն ի սկզբանե եղել է ոչ թե Ռուսաստանի կողմից, այլ հենց Հայաստանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Միաբանություն” հայկական ազգային ակումբի նախագահ, կրեմլյան փորձագետ Սմբատ Կարախանյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում հայտարարեց. “ԵվրԱզԷՍ մտնելու առաջարկն ի սկզբանե եղել է ոչ թե Ռուսաստանի կողմից, այլ հենց Հայաստանի: Երբ դեռ նոր պետք է ձեւավորվեր կառույցը, Հայաստանի ներկայացուցիչներն են ասել՝ մենք գանք, մենք մասնակցենք: Իսկ հիմա Տիգրան Սարգսյանն ասում է, թե գիտեք, մենք չենք կարող անդամակցել անգամ Մաքսային միությանը, քանի որ մաքսային հարկերը շատ բարձր են, քան Հայաստանում: Այդպես ասելուց առաջ պարոն Սարգսյանը պետք է հասկանար, որ Հայաստանում գոյություն ունի ահռելի ստվերային տնտեսություն, եւ մեր հաշվարկներով՝ ահռելի քանակի ապրանքաշրջանառություն եւ ֆինանսական շրջանառություն, որոնք ընդհանրապես կողքից են գնում՝ զուգահեռ մաքսային հարկումներին”: Ասել է թե՝ եթե ստվերից դուրս գան, մաքսավճարներն այլեւս բարձր չեն թվա: 

 
Շարունակությունը՝ “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա (473) համարում 




Լրահոս