ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում օձի տարին լավ չի սկսվել: Ծովագյուղի դաշնակցական համայնքապետ Գեւորգ Թովմասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մտահոգվեց. «Զբաղված ենք թաղումներով: Անընդհատ մարդ է մահանում: Այսօր էլ հինգերորդին ենք թաղել: Հինգն էլ ծերեր են եղել: Հինգ ձայն էլ կորցրինք»: Մեր հարցին, թե գյուղի բնակիչները գալիք նախագահական ընտրություններին ում օգտին են հակված քվեարկելու, պատասխանեց. «Մեր պրեզիդենտին կընտրենք, քանի որ մեր դպրոցը վերանորոգել է, գույք է տվել, գազ է քաշել»: Այսպիսով՝ թեեւ դաշնակցականներն առաջիկա նախագահական ընտրություններին բացառել են իշխանության թեկնածուին աջակցելը, այնուամենայնիվ, կուսակցության ներկայացուցիչ Գեւորգ Թովմասյանն իր «ձայնը տալու է» Սերժ Սարգսյանին: Փորձեցինք ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից պարզել, թե կուսակցությունն այդ դեպքում ինչ կանի, վերջինս ասաց. «Մենք ունենք կանոնագիրք, ունենք կուսակցության որոշում եւ դրանից բխող հետեւանքներ»:




Լրահոս