ՏՈՒՅԺ ԿԿԻՐԱՌԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը գրություն է ուղարկել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին` առաջարկելով նրան կարգապահական տույժ կիրառել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էռնա Բարխուդարյանի նկատմամբ: Ըստ ԿԳ նախարարի` նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզի Ագարակ քաղաք ՀՀ նախագահի այցելության ժամանակ մշակույթի տանը կայացած հանդիպմանը մասնակցել են նաեւ դպրոցի ուսուցիչները եւ աշակերտները, ինչի արդյունքում խաթարվել է ուսումնական գործընթացը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ագարակ քաղաքի ղեկավար Մխիթար Զաքարյանն ասաց, թե մարզպետը հարցը կքննարկի երկուշաբթի: «Քանի որ առաջարկը եկել է կառավարությունից, ամենայն հավանականությամբ, մարզպետը տույժ կկիրառի, համենայնդեպս, մարզպետի խոսքից այդպես հասկացա»,-կանխատեսեց համայնքի ղեկավարը` հավելելով, թե մարդիկ ինքնաբուխ են գնացել, ու մի քանի երեխա դրոշ են պահել, ինչի արդյունքում այսպիսի խնդրի առաջ են կանգնել:




Լրահոս