“Ո՞վ է Վարդան Սեդրակյանը”,- նախորդ օրն ասաց ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Գալուստ Սահակյանը “Հրապարակի” հարցին ի պատասխան, թե ինքն ինչպես է վերաբերվում Սեդրակյանի այն հայտարարությանը, որ կայրի իր մեքենան, եթե Պարույր Հայրիկյանը չդիմի ՍԴ:
“Ես նրան չեմ ճանաչում, որ բնութագրեմ իր արարքը. ի՞նչ կապ ունի Պարույր Հայրիկյանի դիմումն իր մեքենայի հետ. խիստ անորոշ դրսեւորում է, չնայած` իր գույքն է, կարող էե: Բայց դա “մասամբ” էլ կարող է ՀՀԿ-ի գույքը լինել՝ նկատեցինք մենք. բանն այն է, որ ՀՀԿ ֆրակցիայում խոսվում էր, որ Վարդան Սեդրակյանի ավտոմեքենաներից մեկն էլ (“Վոլվո”, որը, սակայն, դեռ գրանցված չէ) նախկինում պատկանել է ՀՀԿ ֆրակցիայի պատգամավոր, ոչ անհայտ Վահե Հակոբյանին, վերջինս այն նվիրել է իր քեռուն, նա էլ վաճառել է Սեդրակյանին:
“Չէ, այլեւս իր գույքն է. ուզում է` թող վառի, չի ուզում` թող չվառի, բայց լավ կանի՝ չվառի”,- ասաց ԱԺ-ում մարգարեի համբավ ունեցող Գալուստ Գրիգորիչը: Մի քանի ժամ հետո Սեդրակյանը հայտարարեց, որ չի “վառելու իր գույքը”. ԱԺ-ում տեսակետ կար, որ մարգարեն մարգարեին հեռվից է լսում: