ՀԱԿ. SHUTDOWN

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրում է.
“Ծանոթանում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՀԱԿ-ը կուսկացություն սարքելու այսօրվա առաջարկության արձագանքներին և կարծիքներին:
Չեմ միանում քննադատական գնահատականներին:
Կարծում եմ, Լևոն Տեր-Պետրոսյանը, անհամոզիչ կերպով հրաժարվելով նախագահական ընտրապայքարից և այդ քայլով հարուցելով ՀԱԿ-ի անխուսափելի կազմաքանդումը, ընդամենը հաջորդ քայլն է անում այդ ուղղությամբ:
Նա քաջ գիտակցում է և բոլորիցս լավ գիտի, որ ՀԱԿ-ից կուսակցություն չի ստացվելու, թե՛ անձանական խոր անջրպետների, սրված հարաբերությունների և ամբիցիաների պատճառով, թե՛ ՀԱԿ-ում դեռևս մնացած կուսակցությունների միջև գաղափարական տարաձայնությունների հետևանքով:
Այս առաջարկությունը ՀԱԿ-ը վերջնականապես “փակելու” և Լևոն Տեր-Պետրոսյնաի՝ Հայաստանի քաղաքական կյանքից ձեռքերը լվալու քայլը:
Ինչպես ասում են, Աստված օգնական…”




Լրահոս