Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածի 2-րդ մասով եւ հիմք ընդունելով “Ազգային ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի “ե” ենթակետը եւ 24.1-րդ հոդվածը, փետրվարի 7-ին կարգադրություն է ստորագրել ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին: Հաստատվել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի հետեւյալ կազմը:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հանձնաժողովի նախագահը ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանն է:
Հանձնաժողովի նախագահի տեղակալը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն է: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են նաեւ Կորյուն Նահապետյանը (ՀՀԿ),
Վահան Բաբայանը (ԲՀԿ), Հովհաննես Մարգարյանը (ՕԵԿ), Վահան Հովհաննեսյանը (ՀՅԴ) եւ Թեւան Պողոսյանը (,Ժառանգությունե):