Հելսինկյան ասոցիացիան հայտարարում է իր փորձագետի նկատմամբ հետապնդումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հելսինկյան ասոցիացիա” իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարում է, որ ապօրինի հալածանքներն ու հետապնդումներ են սկսվել իր փորձագետ Ռ. Մարտիրոսյանի հանդեպ:
“Հելսինկյան ասոցիացիայի” տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
“Հելսինկյան ասոցիացիա” իրավապաշտպան կազմակերպությունը զբաղվում է բանակում զինծառայողների սպանությունների,  դրանց շուրջ կատարվող քննությունների, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիների` ԼՂՀ պաշտպանության բանակում ծառայելու օրինականության հետ կապված խնդիրներով:
Վերջին 2 տարիներին ասոցիացիան, մասնավորապես, փորձագետ Ռ. Մարտիրոսյանը բացահայտել է նախաքննություններն իրականացնող, դրանք հսկող եւ դրանց օժանդակող գերատեսչությունների կողմից կատարված բազմաթիվ անօրինականություններ:
ՀՀ իշխանությունները ոչ միայն համարժեք անձագանք չեն տվել այդ բացահայտումներին, այլեւ այսօր սկսել են ապօրինի հալածանքներն ու հետապնդումները Ռ. Մարտիրոսյանի հանդեպ: Մասնավորապես, դա դրսեւորվել է Հայաստանի քննչաչական մարմնի կողմից Ռուբեն Մարտիրոսյանին այդ պետություն հարցաքննության ներկայանալու ապօրինի պահանջով, ինչը հակասում է ՀՀ սահմանադրությանը եւ օրենքներին:
Հելսինկյան ասոցիացիան խստորեն դատապարտում է նման գործելաոճը եւ պահանջում անհապաղ դադարեցնել իրավապաշտպանի հանդեպ անօրինական գործողությունները:
Հելսինկյան ասոցիացիան պահանջում է ապահովել ՀՀ քաղաքացիների անվտանգությունը սեփական երկի սահմաններում, դադարեցնել ՀՀ քաղաքացիների իրավունքների ոտնահարումը այլ պետության կողմից, օրինական դաշտ բերել ՀՀ քաղաքացիների ծառայությունը ԼՂՀ բանակումե:
Նշենք, որ “Հելսինկյան ասոցիացիայի” նախագահը Միքայել Դանիելյանն է:




Լրահոս