ՀԱՐՑ. Եթե քաղաքացին գտնվում է այլ երկրում, եւ լրանում է նրա անձնագրի վավերականության ժամկետը, ապա ինչպե՞ս պետք է լուծի փաստաթղթի վավերականության ժամկետի հարցը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար հաշվառում ունեցող քաղաքացին կամ քաղաքացու կողմից լիազորված անձը (լիազորագիրը վավերացված նոտարական կարգով) ներկայանում է ոստիկանության տարածքային բաժին եւ դիմում անձնագրային ծառայության աշխատակցին՝ անձնագրում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար` ներկայացնելով անձնագիրը:
Վերոգրյալը վերաբերվում է նաեւ հաշվառում չունեցող քաղաքացիներին` այն տարբերությամբ, որ հաշվառում չունեցող քաղաքացին ներկայանում է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն: Օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետը երկարացվում է առավելագույնը 5 տարի ժամանակով եւ յուրաքանչյուր տարվա համար վճարում է պետական տուրք` 1000 դրամի չափով:
16-18 տարեկան ՀՀ քաղաքացիների անձնագրերում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշումը կատարվում է ծնողների կամ ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցիչների համաձայնության հիման վրա, ընդ որում, ծնողի կամ օրինական ներկայացուցիչների համաձայնությունը նրանց կողմից ստորագրվում է այն հանձնելիս: Եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչն անձամբ չեն կարող ներկայացնել համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրանց ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով:
Անձնագրում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշումը կատարվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
վիզաների վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարծում ենք` հաճախ է այնպես ստացվում, որ արտերկիր մեկնած ՀՀ քաղաքացին այնքան երկար է մնում տվյալ երկրում, որ լրանում է նրա անձնագրի վավերականության ժամկետը, ու նման խնդիր է ծագում: