Դրամի արժեզրկումը դեռևս կշարունակվի. դոլարով վարկ ունեցողները կորուստներ կկրեն. տնտեսագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոլարի և եվրոյի փոխարժեքների կտրուկ տատանումներն կրկին անորոշություն են առաջացրել հասարակության շրջանում: Սակայն տնտեսագետ Զոյա Թադևոյանն Armlur.am-ի հետ զրույցում նշեց, թե այս ամենը շատ բնականոն գործընթաց է և հետևանք է Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության:

«Կենտրոնական բանկը մեր դոլարային պաշարները և պետական դոլարային պահուստներն ամբողջովին ծախսում էր դրամի կուրսը պահելու համար: Հիմա այդ հնարավորությունը Կենտրոնական բանկը չունի»,- նշեց նա, հավելելով՝ արժեզրկման վրա մեծ ազդեցություն ունի նաև Ռուսաստանի տնտեսությունը:

«Ռուբլին ևս արագ տեմպերով արժեզրկվում է, և քանի որ մեր տնտեսությունը շատ մեծ չափերով կապված է Ռուսաստանի տնտեսության հետ՝ իրավիճակը շատ բնականոն է և այդպես էլ պետք է լինի»,-ասաց նա:

Տնտեսագետի խոսքով, այստեղ ոչ մի զարմանալի բան չկա, քանի որ համաշխարհային տնտեսությունն դեռևս ինքնին խորը տնտեսական ճգնաժամի մեջ է: Թադևոսյանի կարծիքով,  դրամի արժեզրկումը դեռևս կշարունակվի: Նրա փոխանցմամբ, դոլարով, եվրոյով վարկ ունեցողները մեծ կորուստներ կունենան, իսկ դրամական վարկեր ունեցողների կորուստները ավելի քիչ կլինեն:




Լրահոս