ՉԻ. Դավիթաշեն համայնքում օրերս հետաքրքիր փաստ է արձանագրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դավիթաշեն համայնքում օրերս հետաքրքիր փաստ է արձանագրվել: Այս համայնքի բնակիչների շրջանում հեռախոսով անցկացվում է սոցիոլոգիական հարցում` “Ո՞ւմ եք ընտրելու” թեմայով: Քաղաքացիներից մեկը, ստանալով հեռախոսազանգը և լսելով հարցը, պատասխանել է. “Բայց քվեարկությունը գաղտնի է, և ես չեմ պատրաստվում հիմա ձեզ ասել, թե ում եմ ընտրելուե: Այնուհետև նույն քաղաքացին պարզում է, որ իր և ընտանիքի անդամների տվյալները, ինչպես նաև հասցեն հայտնվել են իրենց բակում տեղակայված Սերժ Սարգսյանի շտաբում: Շտաբի աշխատակիցները նշված քաղաքացուն սկզբում հաշվառել են 100 տոկոսանոց Սերժ Սարգսյանին քվեարկողների ցուցակում, սակայն “հարցումից” հետո ընտանիքը հայտնվել է “կասկածվողների” ցուցակում, ինչի արդյունքում` ՀՀ քաղաքացու հասցեն և ընտանիքի անդամների տվյալներր հայտնվել են Սերժ Սարգսյանի այդ հատվածի շտաբի պատասխանատուի մոտ: Հետո սկսել են նրանց հետ “աշխատել”` փորձելով իմանալ, թե ինչու են քաղաքացիները երկմտում` ընտրել, թե՞ ոչ Սերժ Սարգսյանին: Քաղաքացու այն դիտարկմանը, թե որտեղից գիտեք ես ընտրելու եմ, թե՞ ոչ, կամ ում եմ ընտրելու, շտաբից պատասխանել են, որ հարցումներից են պարզել: Սերժ Սարգսյանի շտաբի աշխատակիցները սպառնացել են “կասկածվողների” ցուցակում հայտնվածներին, որ եթե չընտրեք` ձեզ համար լավ չի լինի հետո:




Լրահոս