Երեվանի քաղաքապետարանը աշխատանքի է հրավիրում ավտոբուսների վարորդների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանը, Չինաստանից ներկրված նոր ավտոբուսներով մայրաքաղաքի ներքաղաքային ավտոբուսային երթուղիներում աշխատելու համար, աշխատանքի է հրավիրում “D” կարգի վարորդական վկայական ունեցող փորձառու վարորդների։
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից armlur .am-ին հայտնում են, որ “D” կարգի վարորդական վկայական ստանալ ցանկացող “B” կամ “C” կարգի վկայական ունեցող վարորդների համար “Երեւանի ավտոբուս” փակ բաժնետիրական ընկերությունը կազմակերպում է անվճար դասընթացներ՝ հետագայում ընկերությունում աշխատելու պայմանով։
Աշխատանքային պայմաններին ծանոթանալու եւ առավել մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 67-44-30 կամ 093-46-85-00   հեռախոսահամարներով։




Լրահոս