ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՍԴ դիմելիս ի՞նչ է փոխվում, իմ քայլն ավելի մեծ քայլ է, ոչ միայն ՍԴ եմ դիմում, ես մեր ժողովրդին եմ դիմում, մեր իշխանություններին եմ դիմում: Եթե ես դուրս եմ գալիս, իմ ՍԴ դիմելու իմաստը ո՞րն է»:

Արամ Հարությունյան news.am

Հավերժ նախագահի թեկնածուն ինքնասիրահարվածության աստիճանով կարծես թե անցնում է Հայրիկյանին եւ էպոսագետին: Իր քայլն ավելի մեծ քայլ է ասելով՝ Հարությունյանը նկատի ունի ընտրապայքարից դուրս գալը: Իսկ արդյո՞ք որեւէ մեկն ընդհանրապես կնկատի նրա դուրս գալը: Ախր արդեն երրորդ անգամն է՝ առաջադրվում է, եւ ո՛չ մտնելն է նկատվում, ո՛չ էլ դուրս գալը: Եվ գոնե նկատելի դառնալու համար Արամ Հարությունյանը դեռ առնվազն մի 5-6 անգամ էլ պետք է առաջադրվի, հետո նոր արդեն կարող է խոսել (եթե հասցնի) առնվազն միջին քայլերի մասին, իսկ մեծ քայլերի մասին խոսելը կմնա արդեն հաջորդ կյանքում:




Լրահոս