ՏԵՂԱԴՐՎԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երեւան քաղաքում եւ միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկների եւ արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
2013թ. փետրվարի 11-ից գործարկվելու են Երեւանում նոր տեղադրված երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են՝ Ավետիսյան փողոց-Սարալանջի նոր ճանապարհ, Արմենակյան փողոց-Սարալանջի նոր ճանապարհ, Զաքյան փողոց-Խորենացու փողոց, Լենինգրադյան փողոց-Սեբաստիա փողոց, Աբովյան փողոց-Սայաթ-Նովայի փողոց, Տերյան փողոց-Սայաթ-Նովայի փողոց, Տերյան փողոց-Կորյունի փողոց եւ Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորչի փողոց խաչմերուկներում: Ինչպես նաեւ՝ «Մ-5 Երեւան-Արմավիր-Թուրքիայի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 13,9 եւ 14,0 կմ հատվածում (Պտղունք գյուղի տարածք)` Երեւանից դեպի Արմավիր քաղաք եւ հակառակ ուղղությունների վրա (երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է) ու Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում (երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 40 կմ/ժ է) նոր տեղադրված երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը: ՃՈ-ն հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:




Լրահոս