ԸՆԿԵԼ Է ՁՈՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 5-ին՝ ժամը 12:02-ին, Գյումրու Ալեք Մանուկյան փողոցում` «50-ամյակ» կոչվող կամրջի մոտ, «Նիվա 2121» մակնիշի «90 ՕL 202» պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է կամրջի արգելապատնեշներին, շրջվել ու ընկել ձորը: Մեքենայի մեջ եղել են վարորդը՝ 1989թ. ծնված Գրիշա Գասպարյանը, եւ 1981թ. ծնված Մկրտիչ Ավագյանը: Վերջինս քաղաքացիների օգնությամբ, նախքան փրկարարների՝ դեպքի վայր հասնելը, տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, իսկ վարորդը հիվանդանոց է տեղափոխվել շտապօգնության աշխատակիցների եւ հրշեջ-փրկարարների օգնությամբ:
Գյումրու բժշկական կենտրոնում զրուցեցինք Մ. Ավագյանի հետ, որը նշեց, թե իրեն լավ է զգում, իսկ վթարի հետ կապված ասաց, թե արագությունը մեծ չի եղել, ուղղակի ճանապարհն է սառած եղել, ինչի պատճառով էլ արգելակելուց հետո հայտնվել են ձորում: Գյումրու բկ-ի վնասվածքաբան Վարդան Վանցյանն էլ փոխանցեց, որ ժամը 13:00-ի սահմաններում ձախ կողմում ոսկրի փակ կոտրվածքներով, մարմնի տարբեր մասերի քերծվածքնքերով, փափուկ հյուսվածքների սալջարդով բժշկական կենտրոն է տեղափոխվել Գրիշա Գասպարյանը, ում վիճակն այդ պահին բժիշկը գնահատեց բավարար:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս