ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍՊԱՆԵԼ Է ՀԱՐՍԻՆ
Վրաստանի Կանդաուր գյուղում 82-ամյա ծերունին որսորդական հրացանով սպանել է հարսին, կրակել է հարեւանուհու ուղղությամբ, ապա ինքնասպան եղել: Հարեւանուհին բազմաթիվ հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվել: Նրա կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում: Հարեւանները պատմել են, որ տղամարդը վերջին շրջանում առողջական խնդիրներ է ունեցել, նրա մոտ հոգեկան շեղումներ են նկատվել: Թե ինչն է  ծերունուն դրդել նման քայլի դիմել, դեռ պարզ չէ:

ՄԱՀԱՑԵԼ Է
РИА Новости-ն գրում է, որ Մերձմոսկովյան Կրասնոզեմսկ քաղաքում՝ իր տան շեմի մոտ, մահացել է Ռուսաստանի ՆԳՆ գեներալ-մայոր Իգոր Անդրեեւը: Նա սայթաքել է՝ անցնելով իր տան կողքին գտնվող մառանի մոտով, եւ երկու մետր բարձրությունից ընկել աստիճանների վրա: Ընկնելուց նա ստացել է լուրջ վնասվածքներ գանգի եւ պարանոցային ողերի հիմքում: Տղամարդը տեղում մահացել է:

«ԵՐԿԱԹԵ ԼԵԴԻ»
«Հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին եւ RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր  Մարգարիտա Սիմոնյանը ՆՏՎ հեռուստաալիքով համատեղ կվարեն «Երկաթե լեդի» քաղաքական թոք շոու հաղորդումը»,-հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Հաղորդումն առաջին անգամ եթեր դուրս կգա փետրվարի 17-ին, այն կհեռարձակվի ուղիղ եթերով: Շոուի ձեւաչափն է կոշտ բանավեճը: Կանդելակին եւ Սիմոնյանը համարվում են վառ արտահայտված իշխանամետներ, երկուսն էլ Հանրային պալատի անդամներ են:

ԹԱԼԱՆԵԼ Է ԹՈՒԹԱԿԸ
«Նոր Զելանդիայում թութակը շոտլանդացի զբոսաշրջիկի մոտից գողացել է 700 ֆունտ սթերլինգ»,-գրում է The Daily Record-ը: Երբ տղամարդը դուրս է եկել թութակին լուսանկարելու, թութակը մտել է մեքենայի սրահ, որտեղից էլ հեռացել է գողացված փողերով: Թութակը տարել է դրամապանակը, որում գտնվել են զբոսաշրջիկի բոլոր փողերը, որոնք նա վերցրել էր ճանապարհորդության համար:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս