ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է՝ մատակարարը ո՞ր դեպքերում իրավունք ունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը:

Սիրանույշ Մելիքյան (35 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մատակարարն իրավունք ունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը՝
ա) սպառված էլեկտրաէներգիայի դիմաց կանոններով եւ պայմանագրով սահմանված ժամկետներում եւ կարգով վճարումներ չկատարելու դեպքում,
բ) եթե մատակարարի անձնակազմին համապատասխան վկայականը ներկայացնելու դեպքում թույլ չի տրվել սպառողի հետ համաձայնեցված ժամանակացույցով կամ պայմանագրով սահմանված կարգով սպասարկել սպառողի տնօրինվող տարածքում տեղակայված էլեկտրատեղակայանքները, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի հաշվառքի սարքերը՝ անկախ դրանց պատկանելությունից,
գ) եթե սպառողն էլեկտրաէներգիան սպառել է առեւտրային հաշվառքի սարքի միտումնավոր խախտումով կամ առանց առեւտրային հաշվառքի սարքի, կամ առեւտրային հաշվառքի սարքի շրջանցումով:

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողով

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսինքն՝ բացի վերը նշված կետերից, մնացած այլ պատճառներով էլեկտրամատակարարման դադարեցման դեպքում սպառողն իրավունք ունի բողոքով դիմել մատակարարող կառույցի ղեկավարությանը: Իսկ ամենալավ տարբերակն ընդհանրապես վարձերը ժամանակին մուծելն է:




Լրահոս