13-րդ դարի Խորանաշատ վանքը կործանվում է. (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնությունն ահազանգում է, որ Տավուշի մարզում գտնվող 13-րդ դարի Խորանաշատ վանքը կործանման վտանգի տակ է, ինչի հիմնական պատճառն անտերությունն է: 
“ՀՀ իշխանությունները չեն գիտակցում պատմական ժառանգությունը հաջորդ սերունդներին փոխանցելու կարևորությունը, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը սարերում գտնվող վանքերի մասին հիշելու ժամանակ չունի: Նրան ավելի շատ հետաքրքրում է Երևանի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում կառուցվող իր ապագա նստավայրը”,-ասվում է նախաձեռնության տարածած հաղորդագրությունում:
“Չենք լռելու”-ի կողմից իրականացվող “Կեղծ արժեքներ” հատուկ նախագծի հերթական թողարկման մեջ ներկայացվում է “Խորանաշատի տխուր ճակատագիրը՝ արդեն տխրահռչակ դարձած Երևանյան կաթողիկոսական նստավայրի կառուցման աշխատանքների ֆոնին”:
 




Լրահոս