ԱՐՑԱԽԻ ՓՈՂՈՑՈՒՄ ՀՈՒՆԴԱՅԻՆ ԲԱԽՎԵԼ Է ՄԱՐԴԱՏԱՐ ԳԱԶԵԼԻՆ. (ՖՈՏՈ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Արցախի պողոտայի և Այվազովսկի փողոցի խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի բակիչներ 33-ամյա Էդգար Ղազարյանի վարած “Հունդայի” մակնիշի 30 ԼՍ 366 համարանիշի և 40-ամյա Աբրահամ Բալյանի վարած “ԳԱԶ 32 32 13” մակնիշի 42 98 Տ համարանիշի ավտոմեքենաները: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներն ու “Հունդայի” ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ՝ 25-ամյա Տաթևիկ Գևորգյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ “Գազել”-ը սպասարկում է թիվ 58 երթուղին, որը Նոր Նորքի 8-րդ զանգվածից մեկնում է մինչև Կիևյան կամուրջ և այն պատկանում է “Ուղևորատրանս” ՍՊԸ-ին: 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս