Խիստ նկատողություն է հայտարարվել Երեվանի կենդանաբանական այգու տնօրենին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանը խիստ նկատողություն է հայտարարել Երեւանի կենդանաբանական այգու տնօրենին՝ վերջին շրջանում նկատված կենդանիների անկման հիմքով:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից  հայտնում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերահսկողության վարչությանը հանձնարարել է ուսումնասիրել ինչպես այգում  կենդանիների պահպանման պայմանները, այնպես էլ այնտեղ իրականացվող գործընթացներն ընդհանրապես: Խախտումներ հայտնաբերելու դեպքում քաղաքապետը հանձնարարել է կիրառել համապատասխան պատժամիջոցներ:
Նշենք, որ կենդանաբանական այգում վերջին արտառոց դեպքը գրանցվել է փետրվարի 8-ի լույս 9-ի գիշերը: Գիշերվա մթության մեջ վայրի շները ներխուժել էին Մուֆլոնների ազատավանդակ եւ խեղդամահ արել երեք կենդանի: Մուֆլոնը Հայաստանի էնդեմիկ, վտանգված կենդանատեսակ է:
Մուֆլոնների ազատավանդակը գտնվում է զառիթափի վրա, որը սահմանակից է թփերով, ժայռերով եւ ծառերով շրջապատված մի վայրի տարածքի: Այս տարածքում բնակվում են վայրի շներ, որոնք հավանաբար ընտրել են հենց այս տարածքը նրա դժվար հասանելիության պատճառով: Այգին արդեն դիմել է “ՅունիգրաֆԻքս” ընկերությանը՝ միջոցներ ձեռնարկել խնդիրը հրատապ լուծելու համար:




Լրահոս