Փետրվարի 10-ին ավարտվել է գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Մրցաշարին մասնակցել են Վանաձորի, Գյումրու, Զինաիդա և Յուրի Սիմոնյանների անվան, Հրաձգության հանրապետական, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցների մարզիկները, ինչպես նաև հրաձիգներ Վրաստանից: Ընդհանուր թվով մրցաշարին մասնակցել է 60 մարզիկ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունը:
Առաջնությանը ներկա ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը իր գոհունակությունն է հայտնել մարզիկների ցույց տված արդյունքների վերաբերյալ և հույս հայտնել, որ հետագա տարիների ընթացքում հրաձգությունը Հայաստանում դառնալու է հենակետային մարզաձև: Առաջնությունն անցկացվել է 10մ հեռավորությունից օդամղիչ հրացան, օդամղիչ ատրճանակ եւ վազող թիրախև նորմալ ու խառը վազք վարժություններով:
10մ օդամղիչ հրացան ձևում տղամարդկանց մեջ հաղթող են ճանաչվել Հրաչյա Բերբերյանը (1-ին տեղ), Հայկազ Քանքանյանը (2-րդ տեղ) և Սուրեն Բերյանը (3-րդ տեղ), կանանց մեջ՝ Մարիամ Միքայելյանը (1-ին տեղ), Իրինա Աղաջանյանը (2-տեղ) և Սվետլանա Տիգրանյանը (3-րդ տեղ): 10մ վազող թիրախ, նորմալ վազք ձևում տղամարդկանց մեջ մրցանակային տեղերը բաշխվել են Ռազմիկ Մինասյանի (1-ին տեղ), Աշոտ Մելոյանի (2-րդ տեղ) և Արթուր Պետրոսյանի (3-րդ տեղ) միջև, իսկ կանանց մեջ՝ Լիլիթ Մկրտչյանի (1-ին տեղ), Աննա Հակոբյանի (2-րդ տեղ) և Լաուրա Ավետիսյանի (3-րդ տեղ) միջև:
Տղամարդկանց մրցապայքարում 10մ օդամղիչ ատրճանակ ձևում 1-ինը տեղը զբաղեցրել է Ռոմիկ Վարդումյանը, 2-րդը՝ Նորայր Առաքելյանը, 3-րդը՝ Զավեն Իգիթյան, իսկ կանանց մեջ՝ համապատասխանաբար, Նինո Սալուկվադձեն, Աստղիկ Ղուկասյանը և Մարիամ Բլուաշվիլին: Մյուս՝ 10մ վազող թիրախ, խառը վազք ձևում, տղամարդկանցից 1-ինը Ռազմիկ Մինասյանն էր, 2-րդը՝ Արթուր Պետրոսյանը և 3-րդը՝ Շանթ Սարգսյան, իսկ կանանց մեջ մրցանակային տեղերը բաշխվել են Աննա Հակոբյանի (1-ին տեղ), Լիլիթ Մկրտչյանի (2-րդ տեղ) և Լաուրա Ավետիսյանի (3-րդ տեղ) միջև: