20-ամյա աղջիկը թունավորվել է շմոլ գազի արտահոսքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 10-ին, ժամը 13.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորում ախտորոշմամբ Շահումյան փողոցի  տներից մեկից  իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել  20-ամյա Լիլյա  Վ.-ն: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա թունավորվել է նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, իրենց տան  գազօջախի շմոլ գազի արտահոսքից: Կատարվում է քննություն:




Լրահոս