ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՊՏՈՒՂՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ երկրում լարված ներքաղաքական իրավիճակ է, հասարակության մեջ աճում է դժգոհությունը կեղծ ու շինծու ընտրությունների, նաեւ զավեշտի վերածված քարոզարշավի նկատմամբ, նախագահի թեկնածուներից մեկի դեմ մահափորձ իրականացվեց, մյուսի առողջական վիճակն էլ վատանում է, ՀՀ կառավարությունն այսօր զբաղվելու է հույժ կարեւոր հարցի՝ «Հայաստանի Հանրապետության եւ Գվատեմալայի Հանրապետության միջեւ մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին քննարկմամբ: Ինչպես ասում են՝ երկիրը ձեռքից գնում է, իսկ իրենք Գվատեմալայի հետ մշակութային կապերն են ամրապնդում, ու հավանաբար այդ հանճարեղ նախաձեռնության վրա բյուջետային միջոցներ էլ կծախսվեն, հատկապես որ վերջերս ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում որեւէ դրական արդյունքի հասնելու փոխարեն այցելում էր Գվատեմալա եւ նմանատիպ երկրներ: Հուսով ենք՝ այս նախաձեռնության արդյունքում մի կերպ գոյատեւող մեր ժողովրդի կենսամակարդակի զգալի բարձրացում կգրանցվի: Այս տրամաբանությամբ մեր կառավարության հաջորդ քայլը պետք է լինի Բոտսվանայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը:




Լրահոս