ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի քարոզարշավը շարունակում է զարգացնել «չեբուրաշկաների» մոտիվները: Այս անգամ նոր «չեբուրաշկաներ» կերտելու կարիք չկա, օգտագործվում են հին մեթոդները ՕԵԿ-ի եւ նրա նախագահ ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ: Վերջինս երեկ «Մոսկվա» կինոթատրոնում հանդիպում էր կազմակերպել Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ՕԵԿ ակտիվի հետ: Ա. Բաղդասարյանը կոչ է արել քվեարկել հօգուտ Ս. Սարգսյանի: Բնականաբար, կոչն ընդունվել է խանդավառությամբ: Ներկաներն այնքան են ոգեւորվել, որ իրենց «հայրենասիրական» զեղումներով արդեն կարող են լուրջ մրցակից դառնալ «Դաշնակցության» համար, քանի որ հանդիպման ժամանակ Ս. Սարգսյանին ընտրելու խոստում տված «մահապարտ» ՕԵԿ-ականները պատրաստակամություն են հայտնել դառնալ Ստեփանակերտ-Երեւան օդանավի առաջին թռիչքի ուղեւորները:




Լրահոս