Վերաքննիչ քրեական դատարանում այսօր տեղի կունենա Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին Հանրապետական կուսակցության կազմակերպած նախընտրական միջոցառման ժամանակ փուչիկների բռնկման գործով ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի բողոքի քննությունը: Նշենք, որ նախորդ անգամ դատական նիստը հետաձգվել էր պաշտպանի` Կարեն Մանուչարյանի՝ արձակուրդում գտնվելու պատճառով:
Հիշեցնենք, որ Սերոբ Բոզոյանը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման, ինչն այժմ բողոքարկում է:
ԲՈՂՈՔԸ ԿԼՍՎԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ