Փետրվարի 9-ին` ժամը 20.30-ին, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները Քաջարան քաղաքում ծառայություն իրականացնելիս՝ Տերյան փողոցում գործող ավտոլվացման կետին հարակից տարածքում միմյանց հետ վիճաբանելու և իրար քաշքշելու համար, բերման են ենթարկել երեք քաղաքացիների՝ 1958 թ. ծնված Ալբերտ Պ.-ին, 1986 թ. ծնված Վահե Հ.-ին և 1986 թ. ծնված Միհրան Հ.-ին:
Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Վահե Հ.-ն և Միհրան Հ.-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանել են Ալբերտ Պ.-ի հետ, ծեծի ենթարկել նրան, ապա Վահե Հ.-ն փայտի կտորով հարվածել է Ալբերտ Պ.-ի գլխին և պատճառել մարմնական վնասվածք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում նախապատրաստվում են նյութեր: