Սպասվում են տեղումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 12-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:  Օրվա 2-րդ կեսին շրջանների մեծ մասում սպասվում են առատ տեղումներ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 1-3 աստիճանով: Հնարավոր է քամի 18-22մ/վրկ, տեղ-տեղ սաստիկ բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն, ճանապարհներին հավանական է մերկասառույց, տեղ-տեղ` դժվարանցանելիություն: 
Երևանում այս գիշեր միայն տեղ-տեղ հնարավոր են թույլ տեղումներ: Փետրվարի 12-ին պարբերաբար սպասվում են տեղումներ ձնախառն անձրևի, բարձրադիր մասերում նաև ձյան տեսքով: Երեկոյան հնարավոր են մեծ քանակությամբ տեղումներ: Հնարավոր է նաև մառախուղ, ցածր տեսանելիություն, քամի և մերկասառույց: Գիշերը օդի ջերմաստիճանը կլինի -1+1, ցերեկը` +4+6, երեկոյան` +1+3 աստիճան: Տեղեկանում ենք “Մետեո-TV”-ից:




Լրահոս