ՀԱԼԵՊԸ 3 ՕՐ ԽԱՎԱՐԻ ՄԵՋ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաշատ Հալեպն արդեն երրորդ օրն է` խավարի մեջ է: Այս մասին “Արմենպրես”-ին հայտնել է Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ էլետրականությունը մի քանի օր ամբողջովին անջատված է, համացանցը և հեռախոսակապը ևս կանոնավոր չեն գործում:
Դրան զուգահեռ ջրամատակարարումը նույնպես անկանոն է, քանի որ ջրի պոմպը հոսանքի բացակայության պատճառով դժվար է աշխատում: Հոսանքազրկման պատճառների մասին տեղեկություններ չկան: Միակ խնդիրը, որ նախկինի համեմատ տագնապալի չէ, հացն է. կարելի է ասել, որ հացի խնդիրը բավական թեթևացել է, այն այժմ հնարավոր է գտնել:
 
Ռեյիսյանը նաև տեղեկացրել է, որ բանակը լայնածավալ գործողություններ է սկսել` փորձելով քաղաքը մաքրել զինյալներից: Թեպետ առավոտյան իրավիճակը հանգիստ է, կրակոցների ձայներ չեն լսվում, սակայն ողջ գիշեր ռմբակոծությունները շարունակվել են:
 
ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շուրջ 23 ամիս շարունակվող բախումների հետեւանքով ավելի քան 60 հազար մարդ է զոհվել, այդ թվում` չորս տասնյակից ավելի հայեր:




Լրահոս