Այս տարի Սունդուկյանի անվան թատրոնում կկայանա “Սայաթ-Նովա” մյուզիքլի բեմադրությունը, որը կընդգրկվի հիմնական խաղացանկում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Ըստ նախարարի` առաջիկայում ծրագրում են նաեւ Արամ Խաչատրյանի 100-ամյակին նվիրված միջոցառում իրականացնել, որը բաղկացած կլինի մի քանի մասից: “Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաեւ թողարկել Արամ Խաչատրյանի ընտրանուց բաղկացած սկավառակ, որը կներառի նաեւ կոմպոզիտորի կյանքի եւ գործունեության մասին պատմող` արտերկրում նկարահանված ֆիլմը”,- ասաց նախարարը: