Օլիմպիական խաղերից մի քանի մարզաձեվ կարող է դուրս գալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հնարավոր է 2020 թ. օլիմպիական խաղերի ծրագրում տեղ չունենան ժամանակակից հնգամարտ, բադմինթոն, սեղանի թենիս և թաեքվոնդո մարզաձևերը: Այս առթիվ քննարկումները տեղի կունենան փետրվարի 12 -ին և 13 -ին` ՄՕԿ -ի նստաշրջանում : Գործկոմի 15 անդամներին կներկայացվեն նշված մարզաձևերի մասսայականության աստիճանը , հեռուստատեսային ցուցադրման վարկանիշը , օլիմպիական խաղերի տոմսերի արժեքը , վաճառքի քանակը , դոպինգի հետ կապված հարցեր և այլն :
Հայաստանի մարզասերներին հիշեցնենք , որ աշխարհում մեծ ճանաչում ունի ժամանակակից հնգամարտի անզուգական վարպետ, օլիմպիական խաղերի կրկնակի և աշխարհի հնգակի չեմպիոն, երևանցի Իգոր Նովիկովը : Նա 10 տարի եղել է նաև մարզաձևի միջազգային ֆեդերացիայի նախագահ /1988 -1998 թթ./ : Մեծանուն վարպետը իր մահկանացուն կնքեց 2007 թ. :
Անդրադառնալով ՄՕԿ -ի նստաշրջանին, հավելենք, որ կքննարկվեն նաև Սոչիի ձմեռային / 2014 թ. / և Ռիո դե Ժանեյրոյի ամառային / 2016 թ. / խաղերի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող և այլ հարցեր :
ՀԱՕԿ-ի լրատվության բաժին




Լրահոս