Խոշոր ավտովթար Երեվանյան լճի կամրջի մոտ. կան վիրավորներ. (ֆոտո,տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արսեն Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 10-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես հատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:50-ի սահմաններում Բագրատունյաց Պողոտայի թիվ 100 Էլ. սյան դիմաց բախվել են “Օպել” մակնիշի՝ 03 UL 245 համարանիշի և ՎԱԶ 21-07 մակնիշի՝ S 56-99 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Երևան բժշկական կենտրոն են տեղափոխվել 27-ամյա Վեներա Բիդյանը, 27-ամյա Աննա Ղազարյանը և 21-ամյա Անահիտ Սահակյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՎԱԶ 21-07-ը վարել է 37-ամյա Հայկ Վարդանյանը, իսկ “Օպել”-ի վարորդը վթարից հետո, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական միջոցառումներ՝ “Օպե”-ի վարորդին հայտնաբերելու համար:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս