ԹԱՔՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է ոստիկանության Իջեւանի բաժնի պետի նախկին տեղակալ, 1965թ. ծնված Սայադ Սարգսյանի դատավարությունը: Դատարանն ապացուցված է համարել այն, որ Ս. Սարգսյանը 2012թ. հուլիսի 8-ին, հանդիսանալով ոստիկանության Իջեւանի բաժնի պատասխանատու, ոստիկանության շենքում իրեն օգնության համար դիմած Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի մի բնակչուհուց տեղեկացել է, որ հուլիսի 6-ին Սարիգյուղի մի բնակիչ ծեծի է ենթարկել նրան, որից հետո իր ստորադաս աշխատակիցների միջոցով բաժին է հրավիրել սարիգյուղացուն եւ  հաշտեցնելու նպատակով կազմակերպել նրա եւ այդ կնոջ հանդիպումը: Ս. Սարգսյանը կատարված դեպքի վերաբերյալ հաղորդում չի ընդունել, հանցագործության դեպքը չի գրանցել, ինչի պատճառով այն տեւական ժամանակ մնացել է չբացահայտված: Դատարանում Ս. Սարգսյանը հայտնել է, որ համաձայն է առաջադրված մեղադրանքի հետ եւ միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն: Այդ միջնորդությունը բավարարվել է:  Ս. Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի  1-ին մասով (պաշտոնական լիազորությունները չարաշահելը): Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը Սայադ Սարգսյանին դատապարտել է օրենքով սահմանված ամենամեղմ պատժի՝ 200 հազար դրամ տուգանքի:




Լրահոս